Նեթանյահուն հայտարարել է Իրանի դեմ պատերազմի ժամանակ ԱՄԷ կատարած գաղտնի այցի մասին․ ԱՄԷ-ն հերքում է տեղեկությունը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այս տարի՝ Իրանի դեմ պատերազմի ժամանակ, գաղտնի այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ և հանդիպել այդ երկրի նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱՄԷ-ն, սակայն, հերքել է տեղեկությունն այցի վերաբերյալ։

Մասնավորապես, ինչպես հաղորդում է The Times of Israel-ը, Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության համաձայն՝ հանդիպումը նպաստել է Իսրայելի և Աբու Դաբիի միջև հարաբերությունների «պատմական առաջընթացին»։

Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ Իսրայելի երկու հիմնական հետախուզական գործակալությունների ղեկավարներ նույնպես գաղտնի այցեր են կատարել ԱՄԷ՝ օգնելու նրան ամրապնդել երկրի պաշտպանական և հարձակողական կարողություններն իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների դեմ պայքարում։

Մանրամասներին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Նեթանյահուն և Մուհամմադ բին Զայեդը հանդիպել են մարտի 26-ին Օմանի սահմանին մոտ գտնվող օազիսային ալ-Այն քաղաքում, և որ նրանց հանդիպումը տևել է մի քանի ժամ։

ԱՄԷ-ն, սակայն, հերքել է Նեթանյահուի այցելության մասին տեղեկությունները՝ հայտարարությունն անվանելով «լիովին անհիմն»։

«ԱՄԷ-ն վերահաստատում է, որ Իսրայելի հետ իր հարաբերությունները հրապարակային են և հաստատվել են հայտնի և պաշտոնապես հայտարարված «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակներում, և հիմնված չեն ոչ թափանցիկ կամ ոչ պաշտոնական պայմանավորվածությունների վրա։

Հետևաբար, չհայտարարված այցելությունների կամ չբացահայտված պայմանավորվածությունների վերաբերյալ ցանկացած պնդում լիովին անհիմն է, եթե այն պաշտոնապես չի հայտարարվել ԱՄԷ-ի համապատասխան մարմինների կողմից»,- WAM-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը։

Հայերեն Русский

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը