Հայաստան

Ժամանակակից շենքային պայմաններ, բարելավված միջավայր․ Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Արագածոտնի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանման նոր վարչական շենք

1 րոպեի ընթերցում

Ժամանակակից շենքային պայմաններ, բարելավված միջավայր․ Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Արագածոտնի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանման նոր վարչական շենք

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Ներքին գործերի նախարարության Արագածոտնի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանում, հետևել՝ վարորդական իրավունքի վկայականի ստացման տեսական և գործնական քննությունների կազմակերպման և անցկացման ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արփինե Սարգսյանը շրջել է ստորաբաժանման նոր վարչական շենքի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և տեխնիկական համալրվածությանը:

Նախարարը զրուցել է քաղաքացիների հետ, հետաքրքրվել հերթագրման համակարգի, սպասարկման արագության, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակից:

Քաղաքացիները կիսվել են կարծիքներով, ներկայացրել առաջարկություններ։ Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել մատուցվող ծառայությունների որակի և պայմանների բարելավման համար։

Արփինե Սարգսյանն աշխատանքային գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների սպասարկման որակի շարունակական բարելավման ուղղությամբ ստորաբաժանման ղեկավար կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում