Քաղաքականություն

ՔՊ-ն քարոզարշավը շարունակում է Աջափնյակում. Փաշինյանը ներկայացրել է այսօրվա երթուղին

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ն քարոզարշավը շարունակում է Աջափնյակում. Փաշինյանը ներկայացրել է այսօրվա երթուղին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձակուրդում գտնվող վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում ներկայացրել է օրվա քարոզարշավային երթուղին։

Նա նշել է, որ քարոզարշավը կընթանա  մայրաքաղաքի 15-րդ թաղամաս, «Չերյոմուշկա» և 3-րդ գյուղ անվամբ հայտնի հատվածներում։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում