Եվրոպա

Բուլղարիայում եվրոպական HEALTHXCHANGE 2026 միջոցառման շրջանակում մեկնարկել է Երկարակեցության ֆորումը. BTA

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայում եվրոպական HEALTHXCHANGE 2026 միջոցառման շրջանակում մեկնարկել է Երկարակեցության ֆորումը. BTA

Բուլղարիայի Սուրբ Կոստանդին և Հելենա հանգստավայրի Ensana Aquahouse Hotel&SPA համալիրում եվրոպական HEALTHXCHANGE 2026 միջոցառման վերջին օրը՝ մայիսի 13-ին, ընթանում է Երկարակեցության ֆորումը՝ նվիրված կայուն առողջապահական տուրիզմի ապագային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային  լրատվական գործակալությունը (BTA):

Հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական առողջարանային ասոցիացիայի (ESPA), Բալնեոլոգիայի և առողջարանային տուրիզմի Բուլղարիայի միության (BUBSPA) և HTI Conference & Expo-ի կողմից, որը կենտրոնացած է առողջության, առողջարանային, բարեկեցության և բժշկական տուրիզմի զարգացման վրա: Միջոցառումը հյուրընկալել են Բուլղարիայի տուրիզմի նախարարությունը և Վառնայի քաղաքապետարանը, իսկ Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը հիմնական մեդիա գործընկերն է:

Ֆորումի մասնակիցների թվում է Ensana Health Spa-ի փոխնախագահ, Forbes-ի կողմից ճանաչված առաջնորդ, մրցանակակիր գործադիր և միջազգային խոսնակ, դոկտոր Պետրա Բեյլին:

Հիմնական զեկուցողը միջազգային բժիշկ և երկարակեցության փորձագետ, դոկտոր Անժելա Մլադենովն է, որը կքննարկի երկարակեցության համաշխարհային միտումները:

Միջոցառմանը ելույթով հանդես կգա նաև Բուլղարիայի զբոսաշրջության նախկին նախարար Նիկոլինա Անգելկովան։

Եվրոպական հանդիպման մասնակիցները կայցելեն նաև Վառնայի հռոմեական լոգարաններ և Վառնայի տարածաշրջանային պատմական թանգարան։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում