Թուրքիա

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի էջում գրել է Քըլըչը:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, Հարավային Կովկասում կապուղիների նախագծերը,  տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանի նկատմամբ ԵՄ մոտեցումը»,-գրել է նա։

Քըլըչն ընդգծել է նաև  համատեղ ջանքերի կարևորությունը՝ ուղղված Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում