Եվրոպա

Մոսկվան բացառում է ԵՄ-ի մասնակցությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Մոսկվան բացառում է ԵՄ-ի մասնակցությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգելուն ուղղված Եվրամիության գործողությունները ներկայում բացառում են նրա կառուցողական մասնակցությունը իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ​​​​ուղի տեղափոխելու ջանքերին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Այո, նրանց հռետորաբանությունը, ենթադրաբար, ուղղված է խաղաղության հաստատմանը. նրանք մեզ կոչ են անում կանգ առնել, կոչ են անում հրադադարի, խաղաղության։ Բայց իրականում նրանք անում են ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը, որքան հնարավոր է, երկարաձգվի, և բացահայտ հայտարարում են, որ որքան այն շարունակվի, այնքան Ռուսաստանը կկենտրոնանա Ուկրաինայի վրա, և այնքան քիչ հավանական է, որ Ռուսաստանը կհարձակվի ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների վրա», - ասել է Գրուշկոն։

«Այս տրամաբանությունն է ուղղորդում նրանց գործողությունները և, հետևաբար, ներկայում խոչընդոտում է Եվրամիության կողմից հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ​​​​ուղի տեղափոխելու ջանքերին ցանկացած կառուցողական մասնակցությանը», - ասել է փոխնախարարը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում