Բյուրեղավան համայնքին կվերադարձվի պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք

1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի հունիսի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի և ֆիզիկական անձանց` 2007 թվականի օգոստոսի 10-ին և օգոստոսի  15-ին կնքված՝ հողամասերի առուվաճառքի 14 պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից մանրամասնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մայիսի 11-ի վճռով բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը: Վճռով՝ անվավեր են ճանաչվել շուրջ 1.3 հա մակերեսով, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ հանդիսացող 14 հողամասերի առուվաճառքի պայմանագրերը: Որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր են ճանաչվել նաև հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով 14 հողատարածք:

Հայերեն

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին