Ուկրաինան և Գերմանիան համատեղ կարտադրեն մինչև 1500 կմ հեռահարությամբ անօդաչուներ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Գերմանիան մտադիր են խորացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում՝ մասնավորապես անօդաչու տեխնոլոգիաների ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Suspilne»-ը, այս մասին Ուկրաինա կատարած այցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Նրա խոսքով՝ գերմանական և ուկրաինական ընկերություններն արդեն աշխատում են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի համատեղ նախագծերի վրա։

«Խոսքը վերաբերում է ինչպես մինչև 100 կմ հեռահարությամբ տակտիկական անօդաչուներին, այնպես էլ հեռահար համակարգերին, որոնք կարող են հաղթահարել մինչև 1500 կմ»,- նշել է Պիստորիուսը։

Նախարարի խոսքով՝ նման անօդաչուների զարգացումը կարևոր նշանակություն ունի ռուսական հարձակումներին հակազդելու և հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշելու համար։

Պիստորիուսը նաև հայտարարել է, որ Գերմանիան հետաքրքրված է ուկրաինական մարտական փորձի ուսումնասիրությամբ։

Հայերեն English Русский

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենն այցելել են Կոտայքի և Լոռիի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր

Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական ​​բանականությունը գերբանականություն վերանվանելու մասին