Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ի ԵԱՏՄ նիստին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցելու մայիսի 28-ին Աստանաjում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ դեռ ապրիլի 1-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ քարոզարշավի պատճառով չի կարողանալու մասնակցել ինչպես մայիսի 9-ի միջոցառումներին Մոսկվայում, այնպես էլ մայիսի 28-ի ԵԱՏՄ նիստին։
«Ես նախապես տեղեկացրել եմ, նաև քաղաքավարությունից ելնելով, հարգանքի արտահայտման տրամաբանությամբ, որ չեմ կարող մասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում և նաև տեղեկացրել եմ, որ մայիսի 28-ին էլ չեմ կարողանալու մասնակցել ԵԱՏՄ նիստին»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է, որ այդ մասին տեղեկացրել է նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը նիստին կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։