Եվրոպա

ԵՄ երկրների արտգործնախարարները մայիսին կքննարկեն ՌԴ-ի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը. Կալաս

1 րոպեի ընթերցում

ԵՄ երկրների արտգործնախարարները մայիսին կքննարկեն ՌԴ-ի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը. Կալաս

ԵՄ ղեկավարները մտադիր են քննարկել Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է ԵՄ արտաքին գործերի խորհուրդը։

«Նախքան Ռուսաստանի հետ որևէ բան քննարկելը մենք պետք է մեր մեջ որոշենք, թե ինչի շուրջ բանակցություններ վարենք նրա հետ», - ասել է նա։

Կալասի խոսքով՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները թեմաները կքննարկեն «Գիմնիխ» ձևաչափով ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա մայիսի վերջին։

Նա նշել է, որ պետք է քննարկվեն եվրոպական անվտանգության և հարևանների վրա Ռուսաստանի հարձակումները կանխելու հարցերը։

Կալասը նաև բացառել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին Ռուսաստանի հետ ԵՄ-ի կողմից բանագնաց նշանակելու հնարավորությունը։ Նման առաջարկ ավելի վաղ արել էր ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում