ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու Իրանի առաջարկն օրինական և մեծահոգի է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մեր պահանջն օրինական է. պատերազմի դադարեցում, (ԱՄՆ) շրջափակման և ծովահենության վերացում, ինչպես նաև ԱՄՆ ճնշման պատճառով բանկերում անարդարացիորեն սառեցված իրանական ակտիվների ապասառեցում», - ասել է Բաղային։

Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը և տարածաշրջանում ու Լիբանանում անվտանգության հաստատումն Իրանի մյուս պահանջներն էին, որոնք «համարվում են տարածաշրջանային անվտանգությանն ուղղված մեծահոգի և պատասխանատու առաջարկ»։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Բաղային նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կկռվի։

«Երբ մենք ստիպված լինենք կռվել, մենք կկռվենք, և երբ դիվանագիտության համար հնարավություն լինի, մենք կօգտվենք այդ հնարավորությունից», - նշել է նա։

«Այնուամենայնիվ, դիվանագիտությունն ունի իր սեփական կանոնները։ Որոշումը կհիմնվի մեր ազգային շահերի վրա, և Իրանն ապացուցել է, որ մենք ձգտում ենք պաշտպանել մեր ժողովրդի շահերը», - շեշտել է խոսնակը։

Բաղային նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է «անհիմն պահանջներ» ներկայացնել՝ հավելելով, որ Իրանի արձագանքն ԱՄՆ-ի վերջին առաջարկին, որը Թեհրանը մայիսի 10-ին ուղարկել էր Պակիստանին, «չափից շատ» պահանջներ չէր պարունակում։

Ավելի վաղ Թրամփը մերժել էր հակամարտության ավարտի ուղղված ամերիկյան առաջարկին Իրանի պատասխանը։

Իրան

Թրամփն «անընդունելի» է որակել Իրանի պատասխանը հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկին

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին