Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ Ուկրաինայի հետ սպառազինության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հարցի քննարկման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է DPA գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ Պիստորիուսի այցը նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ 

«Գերմանիան և Ուկրաինան ռազմավարական գործընկերներ են, և համագործակցությունն օգտակար է երկու կողմերի համար։ Դա հնարավորություններ է բացում բազմաթիվ նոր նախագծերի իրականացման համար», - հայտարարել է Պիստորիուսը։

«Հիմնական շեշտը դրվում է գործողության բոլոր շառավիղներով առաջավոր անօդաչու համակարգերի համատեղ մշակման վրա, մասնավորապես՝ խորը հարվածներ հասցնելու համար հնարավորությունների ապահովման ոլորտում», - ասել է նա։

Պիստորիուսի խոսքով՝ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները դեռ զգալի խնդիրներ ունեն մեծ հեռահարության անօդաչուների մշակման գործում և ցանկանում են օգուտ քաղել ռազմադաշտում ուկրաինացի զինվորականների փորձից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ Գերմանիայի կառավարությունը նաև ձգտում է Ուկրաինայի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման։

«Բացի այդ, մենք նախատեսում ենք օգտագործել Brave One հարթակը՝ աջակցելու այն մշակողներին, որոնք ունակ են ներկայացնելու հեռանկարային նորարարական լուծումներ», - հավելել է Պիստորիուսը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը, Գերմանիան 2022 թ. փետրվարի 24-ին ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինային է տրամադրել  մոտ 39 միլիարդ եվրոյի չափով մարդասիրական օգնություն և 55 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն:

Հայերեն Русский

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը