Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քարոզարշավ կանցկացնեն Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում

1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քարոզարշավ կանցկացնեն Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի»-ի իր էջում տեսանյութ է տարածել արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Նախ կգանք Էրեբունի, այնուհետև Նուբարաշեն վարչական շրջան»,-իր տեսանյութում նշել է Նիկոլ Փաշինյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում