Նեթանյահուն ցանկանում է, որ Իսրայելը 10 տարվա ընթացքում լիովին հրաժարվի ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ իր երկիրը պետք է առաջիկա տասը տարվա ընթացքում աստիճանաբար հրաժարվի ԱՄՆ-ի ռազմական օգնությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CBS News-ի հետ հարցազրույցում:

«Ես ցանկանում եմ զրոյի հասցնել ամերիկյան ֆինանսական աջակցությունը, մեր ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչը։ Որովհետև մենք տարեկան ստանում ենք 3,8 միլիարդ դոլար։ Եվ կարծում եմ՝ եկել է ժամանակն՝ աստիճանաբար հրաժարվելու մնացած ռազմական աջակցությունից», - ասել է Նեթանյահուն։

Պատասխանելով ամերիկյան աջակցությունից հրաժարվելու ժամկետների մասին հարցին՝ Նեթանյահուն նշել է, որ ցանկանում է դա անել առաջիկա տասը տարվա ընթացքում և մտադիր է «սկսել հիմա»։

Հեռուստաալիքն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Նեթանյահուն «շատ լավ իրազեկված է», որ ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ աջակցությունը նվազում է։ Ըստ վերջին հարցումներից մեկի՝ ամերիկացի չափահասների 60%-ը ոչ դրական կարծիք ունի Իսրայելի մասին։ Այսպիսով, այս ցուցանիշը վերջին չորս տարվա ընթացքում աճել է գրեթե 20 կետով։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն