Հայկ Մարտիրոսյանը դարձել է «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարի արծաթե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը դարձել է «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկ Մարտիրոսյանը դարձել է արծաթե մեդալակիր Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում:
Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող դարձավ Գերմանիայի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Սվանեն, որը վաստակեց 7,5 միավոր:
Հայ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը նույնպես վաստակել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։
Հայաստանից մասնակցում էին նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, որոնք վաստակեցին 5.5-ական միավոր։