Քաղաքականություն

Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի փորձից

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի փորձից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի փորձից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ տեսանյութերից մեկում ցուցադրվում է հայկական արտադրության հետախուզահարվածային անօդաչու թռչող սարք։

Տեսանյութերից մյուսով, հավանաբար, ցուցադրվել է Ֆրանսիայից ձեռք բերված CAESAR հրետանային համակարգերը։ 

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է զորահանդես, որի ժամանակ ցուցադրվելու է վերջին տարիներին Հայաստանի ձեռք բերած սպառազինությունը։

Մարտի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում