ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Թբիլիսիում մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի գարնանային լիագումար նիստին

2 րոպեի ընթերցում

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորած պատվիրակությունը Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շﬕցի և Վրաստանի արդարադատության նախարարության հարկադիր կատարման ազգային բյուրոյի պաշտոնական հրավերով մայիսի 7-9-ը Թբիլիսիում մասնակցել է Միության մշտական խորհրդի գարնանային լիագումար նիստին և «Հարկադիր կատարողի կերպարանափոխվող դերը ժամանակակից արդարադատության ﬔջ» խորագրով ﬕջազգային համաժողովին։ 

Պատվիրակության կազմում են եղել Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գոհար Մկրտչյանը, Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Էլիդա Գրիգորյանը։

Համաժողովի օրակարգային թեմաները վերաբերել են արհեստական բանականությանը, էլեկտրոնային կատարողական վարույթներում ԱԲ գործիքների նեդրմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստան այցի շրջանակում Սիրո Ամիրխանյանն առանձնազրույցներ է ունեցել ԴԿՄՄ նախագահ Մարկ Շﬕտցի և Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրոյի նախագահ Լաշա Մոձղվրիշվիլիի հետ։ Քննարկվել են երկկողմ գործակցության նոր օրակարգեր ձևավորեու առաջնահերթությունները։

Համաժողովի ընթացքում Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գոհար Մկրտչյանը ևս մասնակցել է «Վտարումներ և առցանց վաճառք. Եվրոպական լավագույն փորձը» խորագրով պանելային քննարկմանը, ներկայացրել գույքի իրացման ընթացակարգերը և ՀՀ օրենսդրական նոր կարգավորումները։

Հայերեն Русский

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26