Թրամփը մինչև հուլիսի 4-ը ժամանակ է տվել ԵՄ-ին ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրն իրագործելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել է ԵՄ-ին մինչև հուլիսի 4-ը ժամանակ տալ առևտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու և ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը վերացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Truth Social հարթակում:

«Ես համբերատար սպասում եմ, որ ԵՄ-ն կատարի Շոտլանդիայի Թերնբերի քաղաքում մեր կողմից համաձայնեցված պատմական առևտրային համաձայնագրի՝ պատմության մեջ ամենախոշոր առևտրային համաձայնագրի իր մասը։ ԵՄ-ն խոստացել է կատարել իր պարտավորությունները և մաքսատուրքերը զրոյի հասցնել։ Ես համաձայնել եմ դրա համար ժամանակ տալ մինչև ԱՄՆ-ի 250-ամյակը, կամ էլ, ցավոք, մեր մաքսատուրքերը կավելանան մինչև անհամեմատ ավելի բարձր մակարդակ», - գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ այլ թեմաների շարքում Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է նաև Իրանի շուրջ հակամարտությունը։ Նախագահը վստահեցրել է, որ ինքը և ֆոն դեր Լայենը համաձայնության են եկել, որ Թեհրանը երբեք չպետք է միջուկային զենք ստանա։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին