Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրը մշակութային գործիչները ծաղիկներ են խոնարհել նրա շիրիմին
1 րոպեի ընթերցում

Հայ դասական երաժշտության մեծ գործիչ, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրը՝ մայիսի 7-ին, մշակութային գործիչները, նրա արվեստի երկրպագուները ծաղիկներ են խոնարհել նրա շիրիմին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անվանի կոմպոզիտորի հիշատակին նվիրված միջոցառումն այս տարի ևս կազմակերպել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։
Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով՝ այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն առանձնացել է բացառիկ երաժշտական իրադարձությամբ․ «98 տարի անց կրկին հնչել է կոմպոզիտոր Լևոն Խոջա-Էյնաթյանի «Թաղման երգը»։ Ստեղծագործությունը գրվել է 1928 թվականին՝ նվիրված անմոռանալի ուսուցիչ Ա. Սպենդիարյանի պայծառ հիշատակին»։
Ստեղծագործությունը կատարել է «Վասիլի Կանդինսկի» քառյակը: