Միացյալ Նահանգներ

Ռուբիոն Վատիկանում հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապին

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն Վատիկանում հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապի հետ՝ քննարկելու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Արևմտյան կիսագնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

«Հանդիպումն ընդգծել է Միացյալ Նահանգների և Սուրբ Աթոռի միջև ամուր հարաբերությունները և խաղաղությունն ու մարդկային արժանապատվությունն առաջ մղելու նրանց համատեղ հանձնառությունը», - հավելել է գերատեսչությունը:

Reuters գործակալությունը հիշեցնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Լևոն XIV-ի հասցեին հնչեցված քննադատությունների ֆոնին: Հռոմի պապը քննադատել էր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը և Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականությունը:

Հռոմի պապից բացի ԱՄՆ պետքարտուղարը նաև հանդիպել է Վատիկանի այլ պաշտոնյաների, այդ թվում՝ բարձրաստիճան դիվանագետ, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ:

Ռուբիոն Հռոմում կլինի 2 օր: Մայիսի 8-ին նախատեսված է նրա հանդիպումը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում