Քաղաքականություն

Վարչապետը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ես ապրիլին Ռուսաստան կատարած իմ այցի ընթացքում Ռուսաստանի  նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանում մայիսի 8-ից կմեկնարկի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 8-ին և 9-ին քարոզարշավ են անցկացնելու Սյունիքի մարզում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում