Մայիսի 28-ին կտեսնեք, թե Ֆրանսիայի նախագահն ինչ է արել Հայաստանի համար. վարչապետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսի ժամանակ հանրությունը կտեսնի, թե ինչ աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է արել Էմանուել Մակրոնը Հայաստանի համար։
«Ինչ վերաբերում է հարցին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ի՞նչ է արել, մայիսի 28-ին կտեսնենք՝ ինչ է արել։ Ի՞նչ պատմեմ, ցույց կտամ»,- ասել է Փաշինյանը։
Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է զորահանդես, որի ժամանակ ցուցադրվելու է վերջին տարիներին Հայաստանի ձեռք բերած սպառազինությունը։