Միացյալ Նահանգներ

Չինաստանը դեմ է հանդես է գալիս Նիկոլաս Մադուրոյին ԱՄՆ-ում բռնի պահելուն

2 րոպեի ընթերցում

Չինաստանը դեմ է հանդես է գալիս Նիկոլաս Մադուրոյին ԱՄՆ-ում բռնի պահելուն

Չինաստանի իշխանությունները վճռականորեն դեմ են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը Միացյալ Նահանգներում բռնի պահելուն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Չորս ամիս առաջ ԱՄՆ-ն հանդգնաբար ռազմական հարված հասցրեց Վենեսուելային և ուժով պահում է նախագահ Մադուրոյին և նրա կնոջը: Գերիշխանության այդ գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, ոտնահարում են Վենեսուելայի ինքնիշխանությունը և սպառնում խաղաղությանն ու կայունությանը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանում», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Պեկինը «վճռականորեն դեմ է հանդես գալիս դրան»:

Նրա խոսքով՝ Չինաստանն, ինչպես և նախկինում, կաջակցի Վենեսուելայի ջանքերին, որոնք նպատակամղված են պաշտպանելու իր ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունը և օրինական իրավունքները:

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում Կարակասում ձերբակալեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը և տեղափոխեց Նյու Յորք՝ թմրանյութերի մաքսանենգության և զենքի հետ կապված մեղադրանքներով։

Այս գործողությունից հետո Վենեսուելայում նախագահի պաշտոնակատար է նշանակվել երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում