ՀՀ ԿԳՄՍ նախարարը Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրալական Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Մուհամմադ Բամատրաֆին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բարձրագույն կրթության և գիտության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Նա ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով նախատեսվող համակարգային փոփոխությունները՝ կարևորելով միջազգային հեղինակավոր բուհերի հետ համագործակցության ընդլայնումը։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջազգային ուսանողների թվի աճը կարևոր նշանակություն ունի ինչպես ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային մրցունակության, այնպես էլ վարկանիշային ցուցանիշների բարելավման տեսանկյունից։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամմադ Բամատրաֆին նշել է, որ Մուրդոք համալսարանը հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերային կապերի զարգացմամբ և երկարաժամկետ համագործակցությամբ: Նա ներկայացրել է Մուրդոք համալսարանի գործունեությունը՝ նշելով, որ հետազոտական բուհը միջազգային կամպուսներ ունի Դուբայում և Սինգապուրում և միավորում է ավելի քան 24 հազար ուսանողի՝ աշխարհի շուրջ 90 երկրից։

Նա առաջարկել է քննարկել հայ ուսանողների համար կրթաթոշակային ծրագրերի, ինչպես նաև ագրարային, բժշկական և տեխնոլոգիական կրթության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության թվայնացման, տվյալահեն կառավարման համակարգերի, կրթության կազմակերպման գործում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ հարցեր:

Հայերեն

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը