Մշակույթ

«Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում

2 րոպեի ընթերցում

«Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում մասնակցում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի հանդիպմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հանդիպման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը և Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղար Ռուի Գոմեշը ստորագրել են համագործակցության հուշագիր: Ըստ այդմ՝ «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը և Կառավարման խորհրդի ոչ պաշտոնական նիստը 2026 թ. սեպտեմբերին կանցկացվեն Հայաստանում: Խորհրդակցական համաժողովը՝ որպես Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի կարևորագույն իրադարձություն, համախմբելու է «Մշակութային ուղիների» և անդամ-պետությունների շուրջ 300 ներկայացուցչի: Այն կարևոր հարթակ է փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ձևավորման, մշակութային ժառանգության պահպանության ու արժևորման ոլորտում համատեղ ռազմավարությունների մշակման, կրթական նախաձեռնությունների իրականացման համար՝ խթանելով միջմշակութային երկխոսությունը։ Մասնակիցները կքննարկեն մի շարք մարտահրավերներ՝ կապված մշակութային ժառանգության պահպանության, կայուն զբոսաշրջության զարգացման և համայնքների ներգրավվածության խթանման հետ։ Միաժամանակ, համաժողովը կնպաստի Հայաստանի մշակութային ներուժի ներկայացմանը միջազգային հանրությանը՝ ընդգծելով երկրի դերը՝ որպես տարածաշրջանային կարևոր հանգույց «Մշակութային ուղիների» շրջանակում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում