Գեղհովիտ գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 33 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում սուբվենցիոն և պետական տարբեր ծրագրերով 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 33 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 5 միլիարդ 108 միլիոն 592 հազար դրամ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մարտունու համայնքապետարանից, ներդրված 29 սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 402 միլիոն 592 հազար դրամ, պետական 4 ծրագրի ընդհանուր արժեքը՝ 3 միլիարդ 706 միլիոն 388 հազար դրամ։ Կատարված ներդրումների և իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Գեղհովիտում կառուցվել է 50 կիլոմետր խմելու,14 կիլոմետր 856 մետր ոռոգման ջրատարներ, 29 կիլոմետր 910 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել ներհամայնքային ու միջպետական նշանակության 19 կիլոմետր 100 մետր ճանապարհ, շուրջ 6 հազար քառակուսի մետր մայթեր։

Պետական ծրագրերով կառուցման ընթացքի մեջ են Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ և Լեռնակերտի հիմնական դպրոցների շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել է 2021-2022 թվականների ընթացքում։ Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականի նոյեմբերին, Լեռնակերտի հիմանական դպրոցի շինարարությունը՝ 2026 թվականի հուլիս ամսին։

Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 276 միլիոն 690 հազար դրամ, Լեռնակերտի հիմնական դպրոցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը՝ 739 միլիոն 698 հազար դրամ։

Պետբյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվել է Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածը 2022-2024 թվականների ընթացքում, որից 8 կիլոմետրն անցնում է Գեղհովիտ գյուղի միջով ու Լեռնակերտ բնակավայր տանող հատվածով։  Կատարված ներդրումը կազմում է շուրջ 1,2 միլիարդ դրամ։

Պետական մեկ այլ ծրագրով է՝ 490 միլիոն դրամ արժեքով, արդիականացվել է Գեղհովիտի խմելու ջրի մատակարարման համակարգը։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ