ՀՀ Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է «Գեղարքունիք» ՋՕԸ-ում

2 րոպեի ընթերցում

ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ տեղում «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինության հետ քննարկելու մի շարք առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանը, հրավիրվել է խորհրդակցություն ՋՕԸ աշխատակիցների մասնակցությամբ, այնուհետ Ջրային կոմիտեի նախագահն ու տեղակալ Կարեն Դաղբաշյանն այցելել են «Գեղարքունիք» ՋՕԸ-ի սպասարկման տարածքներ, որտեղ ծանոթացել են ոռոգման հերթական շրջանի նախապատրաստական աշխատանքներին և հիդրոտեխնիկական կառույցների ընթացիկ վիճակին Մարտունու, Աստղաձորի, Զոլաքարի և Ծովինարի պոմպակայաններում։

Ոլորտի մասնագետներն այցելել են նաև Աստղաձորի ապագա ջրամբարի թասի տարածք։ ՋՕԸ-ի գործադիր տնօրենի ներկայացմամբ՝  նախատեսվող ջրամբարի կառուցմամբ ու շահագործմամբ զգալիորեն կթեթևանա Սևանա լճից սնվող մի շարք պոմպակայանների ծանրաբեռնվածությունը, կխնայվի որոշակի քանակի էլեկտրաէներգիա։ 

Այցելությունը եզրափակվել է Ծովինար բնակավայրում, որտեղ Ջրային կոմիտեի ղեկավարն ու տեղակալը «Արփա-Սևան» թիվ 2 թունելի ելքամասում դիտարկել են ջրանցքով Սևանա լիճ տեղափոխվող ջրի ընթացքը և ջրաչափական դիտակետը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը