Քարոզարշավի ընթացքում չի թույլատրվելու կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ․ ԿԳՄՍ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտեւթյան, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում անդրադարձել է առաջիկա օրերին  մեկնարկող պաշտոնական քարոզարշավին՝ ընդգծելով, որ չի թույլատրվելու կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ։

«Կրթության մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ։ Սա չի նշանակում, որ որևէ մեկը որպես քաղաքացի պետք է չունենա և չարտահայտի իր դիրքորոշումը, բայց կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ՝ չի՛ թույլատրվելու: Ահազանգի պարագայում յուրաքանչյուր դեպքի մասով օրենքը գործելու է ամբողջ խստությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր քաղաքացիներին խստորեն զգուշացրել է պահպանել օրենքի պահանջը՝ ուսումնական գործընթացը զերծ պահելով քաղաքական քարոզչությունից:

Նա ընդգծել է, որ նախորդող տարիներին փոխվել են կրթության ոլորտի բոլոր օրենքները, և շատ հստակ մեխանիզմներ են նախատեսվել նման գործունեության պարագայում՝ սկսած աշխատանքի ազատումից մինչև մանկավարժական գործունեության իրավունքի սահմանափակում։

«Մենք, ըստ անհրաժեշտության, այդ բոլոր քայլերը ձեռնարկելու ենք և հետևողականորեն արձագանքելու ենք բոլոր ահազանգերին»,- հավաստիացրել է նախարարը:

Հայերեն

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը