ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից Իրանում գրեթե 150 հազար քաղաքացիական օբյեկտ է վնասվել կամ ավերվել. Կարմիր մահիկ

2 րոպեի ընթերցում

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ երկրում առնվազն 149 000 քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ դպրոցներ, բժշկական կենտրոններ և բնակելի շենքեր են վնասվել կամ ավերվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մեյսամ Աֆշարը։

«Ընդհանուր առմամբ, պատերազմի ընթացքում հարված է հասցվել 149 528 քաղաքացիական օբյեկտի: Առնվազն 123 000 բնակելի շենք և 24 450 առևտրային օբյեկտ է ենթարկվել թշնամու գրոհներին», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Աֆշարի խոսքով՝ հակամարտության ամբողջ  ընթացքում վնասվել է 993 դպրոց և նախադպրոցական կրթական հաստատություն, 32 համալսարան, 350 բժշկական և անհետաձգելի օգնության կենտրոն, ինչպես նաև 15 օդանավակայան:

Բացի այդ, ըստ պաշտոնյայի՝ Իրանի Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցները ռազմական գործողությունների 40 օրվա ընթացքում ավերված շինությունների փլատակներից ողջ դուրս են բերել ավելի քան 7000 իրանցու։

Ընդհանուր առմամբ, ընկերության աշխատակիցներն իրականացրել են ավելի քան 6000 փրկարարական գործողություն։

Աֆշարը հավելել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իսլամական Հանրապետությունը մարդասիրական օգնություն է ստացել առնվազն 18 երկրից, ինչի շնորհիվ Իրանում ոչ մի բանի պակաս չի եղել։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ, որն էլ պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանի երկրներում ամերիկյան օբյեկտներին։ Ապրիլի 8-ին կողմերի միջև երկշաբաթյա հրադադար է հայտարարվել, որն այնուհետև անորոշ ժամկետով երկարաձգվել է ԱՄՆ նախագահի կողմից։ Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3375 իրանցի։

Հայերեն

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին