Երևանի ու Թբիլիսիի համագործակցությունն օրինակելի է, ինչը շատ կարևոր է մեր տարածաշրջանի համար․Վրաստանի ԱԳ փոխնախարար

4 րոպեի ընթերցում

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան Երևանի ու Թբիլիսիի միջև հարաբերությունների ներկա մակարդակն ու համագործակցությունն օրինակելի է համարում՝ ընդգծելով, որ դա շատ կարևոր է ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար։

Այս մասին Լաշա Դարսալիան նշել է «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։

«Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունները պաշտոնապես ռազմավարական են, բայց կարծում եմ, որ ռազմավարական բառը բավարար չէ՝ բնութագրելու համար այն եղբայրական հարաբերությունները, որոնք կան Վրաստանի և Հայաստանի միջև։ Այսօր դրանք շատ ուժեղ են՝ բոլոր չափորոշիչներով»,-նշել է Վրաստանի ԱԳ փոխնախարարը։

Նրա խոսքով՝ Երևանն ու Թբիլիսին շատ լավ համագործակցություն ունեն տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում։

Լաշա Դարսալիան ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները կարելի է օրինակելի համարել, ինչը շատ կարևոր է ամբողջ Հարավային Կովկասի համար։

«Հայաստանի ու Վրաստանի համագործակցությունն օրինակելի է, և դա իրականում շատ կարևոր է ամբողջ տարածաշրջանի զարգացման համար։ Ինչ վերաբերում է հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին, ապա կարող եմ նշել, որ դեռ շատ ներուժ կա, որը մենք պետք է ուսումնասիրենք․ հնարավոր է՝ ավելի շատ տեղ կա տնտեսական կապերն առավել խորացնելու համար։ Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք խորացնել մեր հարաբերությունները, և սա իրականում մեր գլխավոր նպատակն է։ Մենք շատ լավ համագործակցություն ունենք ոչ միայն պետությունների միջև, այլև միջգերատեսչական մակարդակով։ Վրաստանի և Հայաստանի գրեթե բոլոր գործակալությունները շատ լավ և շատ սերտ համագործակցում են, բայց կան ոլորտներ, որտեղ շատ բաներ դեռ կարող են բարելավվել ապագայում»,-շեշտել է Լաշա Դարսալիան։

Անդրադարձ կատարելով արդեն ավանդական դարձած «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովի անցկացման կարևորությանն ու նշանակությանը՝ Դարսալիան մատնանշել է, որ այն արդեն դառնում է շատ կարևոր ֆորում ոչ միայն տարածաշրջանի, այլև մյուս դերակատարների համար։

«Համաժողովի ընթացքում շատ լավ քննարկումներ կային, և ես ինքս մասնակցում էի Հարավային Կովկասում հաղորդակցությունների վերաբերյալ քննարկմանը։ Մենք խոսում էինք մեր տարածաշրջանի կարևորության և այն դերի մասին, որը մեր տարածաշրջանը կարող է խաղալ ավելի լայն տարածաշրջանում և աշխարհի տարբեր մասերը կապելու տեսանկյունից»,-ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարարը։

Նրա բնորոշմամբ՝ Հարավային Կովկասի տարանցիկ դերը մեծանում է և բարձրանում է տարածաշրջանի կարևորության մակարդակը հատկապես այսօրվա անհանգիստ աշխարհում, երբ շատ բաներ են տեղի ունենում Հարավային Կովկասի շուրջ։

«Մեր տարածաշրջանն այժմ հնարավորություն ունի դառնալ իսկապես փոխկապակցող տարածաշրջան, և տարածաշրջանային համագործակցությունը մի բան է, որը Վրաստանը շատ է խթանում։ Մենք բոլորս փնտրում և սպասում ենք այս հնարավորությանը վերջին 35 տարիների ընթացքում։ Այս տարածաշրջանը 1990-ականներին անցել է բազմաթիվ ողբերգությունների, բազմաթիվ պատերազմների ու հակամարտությունների և շատ քաոսի միջով, և այսօր մենք իսկապես հնարավորություն ունենք տարածաշրջանը վերածելու համագործակցության և խաղաղության տարածքի։ Դա մեր տարածաշրջանը կդարձնի միջազգային առևտրի, ներդրումների, կապի կարևոր կենտրոն»,-ընդգծել է Լաշա Դարսալիան։

Հայերեն العربية English ქართული Русский

ՀՀ փոխվարչապետն ու ՄԹ դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերությունից բխող երկկողմ օրակարգային հարցեր

Իրանը հարևանների հետ քննարկում է տարածաշրջանում անվտանգության ապագա կառուցակարգերի հարցը. Ալիռեզա Խոդա Ղոլիփուր

ԱՄՆ-ում օրինագիծ են պատրաստել ԱԲ նախարարություն ստեղծելու շուրջ

Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրել Ռոբերտ Դե Նիրոյին և Մարտին Սկորսեզեին

Արտաշատում բացվել է Ջոն և Տանյա Հովանեսյանների անվան մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկան

Digitec-ը պետության և մասնավոր ոլորտի միջև համագործակցության վառ դրսևորում է. ՀՀ ԲՏԱԱԲ նախարար

Յուրաքանչյուր ոք կարող է առաջընթացի շղթային ավելացնել մեկ օղակ և միասին հասնել նոր հանգրվանի․ Երևանում մեկնարկել է «ԱՊՐԻ ֆորում 2026»-ը

Իրանը կողմ է փոխկապակցվածության գաղափարներին. Շիրղոլամին ԹՐԻՓՓ-ի հարցում հստակեցրել է իր երկրի դիրքորոշումը

Բուլղարիայի նախագահն ակնկալում է ԵՄ-ի ավելի մեծ դերակատարում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման գործում. BTA

Գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, գործելու են նաև շարժական կենտրոններ