Իրան

Չինաստանի արտգործնախարարը Պեկինում հանդիպել է իրանցի իր գործընկերոջը

1 րոպեի ընթերցում

Չինաստանի արտգործնախարարը Պեկինում հանդիպել է իրանցի իր գործընկերոջը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մայիսի 6-ին Պեկինում հանդիպել է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իրանական Fars լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Արաղչին իր չինացի գործընկերոջ հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

Արաղչին անցյալ շաբաթ այցելել էր Պակիստան, Օման և Ռուսաստան։

Արաղչիի այցը Պեկին տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարելիք այցից մեկ շաբաթ առաջ։ Թրամփը հետաձգել էր իր այցը Պեկին Իրանի դեմ պատերազմի պատճառով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում