Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի տերը հենց Երևանն ու Բաքուն են. Գրոնոն՝ գործընթացում արտաքին խաղացողների դերի մասին

2 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, դրանում արտաքին խաղացողների դերակատարմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրոնոն այդ մասին խոսել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով գործընթացում արտաքին խաղացողների դերակատարման մասին հարցին։

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը հրաշալի և հզոր գործընթաց է եղել, որում, այո, եղել է արտաքին գործընկերների կարևոր աջակցությունը, բայց ես կարծում եմ, որ երկու մայրաքաղաքները իրենք էին այս նախագծի տերը և հենց իրենք էին դրան վճռորոշ կարևորություն հաղորդել։ Շատ գովելի և գնահատելի է այն առաջնորդությունը, որ երկու կողմերը ցուցաբերել են։ Այս մասով մենք պարզապես ուզում ենք գործընկերներ լինել այն առումով, որ օրակարգը սահմանում են հենց տարածաշրջանային դերակատարները, իսկ մենք աջակցում ենք այնտեղ, որտեղ մեր մոտեցումն օգտակար է։ Մենք քննարկել ենք համագործակցության մասին բոլոր հնարավորությունները, միգուցե, տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ լինեն, երբ այդ պահը հասունանա։ Բայց շատ կարևոր է նաև մարդասիրական հարցերին անդրադառնալը»,- ասել է Գրոնոն։

Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։  

Հայերեն English فارسی Русский 中文

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է