Իրան

Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնում է Չինաստան

1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնում է Չինաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մայիսի 5-ին կմեկնի Պեկին՝ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

«Այցի ընթացքում Արաղչին բանակցություններ կվարի իր չինացի գործընկերոջ՝ Վան Իի հետ՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները քննարկելու համար», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Արաղչիի այցը Չինաստան տեղի է ունենում տարբեր երկրների հետ շարունակվող դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակներում։

Al Jazeera-ն նշում է, որ Պեկինը կարողացել է դիրքավորվել որպես դիվանագիտական խաղացող՝ շնորհիվ այլ երկրների ներքին գործերին «չմիջամտելու» իր երկարատև քաղաքականության և Իրանի դեմ պատերազմում բոլոր խաղացողների հետ աշխատանքային հարաբերությունների։

Նախորդ շաբաթ Արաղչին այցելել էր Պակիստան, Օման և Ռուսաստան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում