Հարևանների նկատմամբ Հայաստանի մոտեցումների ուղենիշը խաղաղության, համագործակցության և զարգացման հանձնառությունն է. Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կատարել է ինքնիշխան ընտրություն՝  վարելու բալանսավորող և բալանսավորման արտաքին քաղաքականություն՝ հիմնված ոչ թե մեկ կենտրոնից կախվածության, այլ տարբեր ուղղություններով բովանդակային և փոխշահավետ գործընկերությունների ձևավորման վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում մեկնարկած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին այս մասին ասաց  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները,  Ֆրանսիան ,Ղազախստանը, Չինաստանը  և եվրոպական երկրների ընդլայնվող շրջանակը այսօր մաս են կազմում Հայաստանի ռազմավարական գործընկերությունների համայնապատկերում ոչ թե որպես միմյանց այլընտրանքներ, այլ որպես բազմազան և համագործակցային արտաքին քաղաքական ճարտարապետական հենասյուներ։

«Խաղաղության, համագործակցության և զարգացման հանձնառությունն է մեր հարևանների նկատմամբ մեր մոտեցումների ուղենիշը։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը արտացոլում է մեր այն համոզմունքը, որ բաց սահմաններն ու բարիդրացիական հարաբերությունները լավագույնս կծառայեն մեր ժողովրդի շահերին։ Վրաստանի հետ մենք շարունակում ենք խորացնել ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ շահերի վրա, Իրանի հետ էլ  մենք մշտապես պահպանել ենք բարեկամական կապերը և սերտ գործընկերությունը»,-ասաց նա։  

Միրզոյանը վստահեցրեց , որ միայն դիվանագիտությունը բավարար չէ խաղաղության շարունակության համար։  

«Երբ մենք կիսում ենք առևտրային ուղիները, էներգետիկ ցանցերը, թվային կապերը, մենք կիսում ենք նաև ռիսկերն ու օգուտները, հետևաբար մեր հարևանների հետ միասին կառուցելով Արևելքը Արևմուտքին և Հյուսիսը Հարավին կապող ենթակառուցվածքներ, մենք ստեղծում ենք մի իրականություն մեր տարածաշրջանում, որտեղ  յուրաքանչյուր դերակատարն անձնական շահագրգռվածություն ունի հարևանի կայունության հարցում»,-ասաց նախարարը՝  հավելելով, որ դա  է ընկած  «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի հիմքում։

Հայերեն English Español Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է