Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Իսպանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պեդրո Սանչեսի հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության շրջանակում ընթացող գործընթացներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերին։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության և տնտեսական զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև շարունակական երկխոսության պահպանումը միջազգային հարթակներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում