Հայաստանն ու Խորվաթիան ռազմավարական երկխոսության համաձայնագիր են կնքել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության համաձայնագիր են ստորագրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում արված գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետը:
«Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ ստորագրեցինք Հայաստան-Խորվաթիա ռազմավարական երկխոսության համաձայնագիրը, որը նշանակալի առաջընթաց է մեր երկկողմ կապերի զարգացման գործում»,-գրել է ՀՀ վարչապետը։
With @AndrejPlenkovic, we signed Armenia–Croatia Strategic Dialogue, marking landmark development in advancing our bilateral ties.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) May 4, 2026
We stand ready to further elevate 🇦🇲-🇭🇷 cooperation to new level & expand engagement across key areas, including within 🇦🇲-🇪🇺 partnership. pic.twitter.com/htx1MJ9xnE
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը պատրաստ է Հայաստան-Խորվաթիա համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի և ընդլայնել ներգրավվածությունը հիմնական ոլորտներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում։
Խորվաթիայի վարչապետը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։