Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։

«Ի դեպ, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է։ Եկեք անկեղծ լինենք․ ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Եվ այն փաստը, որ այսօր այսքան շատ այցելություններ են կատարվում ձեր երկիր, լավ ազդանշան է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա։

Մակրոնի խոսքով՝ նախկինում մի շարք երկրներ Հայաստանը դիտարկում էին այլ կերպ։

«Ութ տարի առաջ այս սեղանի շուրջ շատ երկրներ այս երկիրը դիտում էին որպես Ռուսաստանի իրական արբանյակ։ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը և որոշեց իր երկիրը պաշտպանել Ռուսաստանից։ Եվ դրա պատճառով նա ենթարկվել է և շարունակում է ենթարկվել ամենօրյա հարձակումների»,-նշել է Ֆրանսիայի նախագահը։

Նա նաև կարևորել է Հայաստանի եվրոպական ընտրությունը։ «Այն փաստը, որ նա որոշում կայացրեց աշխարհի և Եվրոպայի մասին, շատ ուժեղ ազդանշան է»,-ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Ուկրաինայի դիմադրության պատերազմը, Հայաստանի ռազմավարությունը և Մոլդովայում իրականացվող քայլերը վկայում են եվրոպական երկրների ընդհանուր ուղղության մասին։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք՝ եվրոպացիներս, որոշել ենք հավաքական ահազանգել և կախված չլինել որևէ մեծ ուժից։ Եվ դա նաև ռազմավարական ինքնավարության կարևոր նախապայմաններից մեկն է»,- ընդգծել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում