Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը. Կանադայի վարչապետ

2 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը, ընդհանուր արժեքներին և տարածաշրջանային խաղաղության գործընթացին։

Քարնին ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ձեռք բերված առաջընթացը և ողջունում եմ նախագահ Ալիևի մասնակցությունը (խմբ․՝ հեռավար)»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նա։  

Կանադայի վարչապետը շեշտել է Կանադայի և Եվրոպայի միջև կապերը՝ ընդգծելով նաև Հայաստանի հետ կապը։

«Ես կարծում եմ, որ տեղին է, որ Կանադան առաջին ոչ եվրոպական երկիրն է, որը միացել է այս ձևաչափին, քանի որ մենք ոչ եվրոպական երկրներից ամենաեվրոպականն ենք։ Մենք ունենք պատմության, արժեքների և վստահության համընկնում»,-ասել է նա։  

Նրա խոսքով՝ այդ կապերն արտահայտվում են նաև Կանադայում ապրող հայ համայնքի միջոցով։

Քարնին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը նաև միջազգային առաքելությունների շրջանակում։ 

«Մենք ունենք դեր որպես Հայաստանում Եվրոպական առաքելության միակ ոչ եվրոպական մասնակից»,-ասել է նա։  

Նրա խոսքով՝ աշխարհը ներկայում բախվում է լուրջ փոփոխությունների։ Կանադայի վարչապետը նշել է, որ աշխարհը ճեղքվածք է ապրում մի քանի հարթություններում՝ տեխնոլոգիաների, էներգետիկայի, առևտրի և աշխարհաքաղաքականության մեջ։ 

«Մենք պետք է ընդունենք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, ոչ թե այնպիսին, ինչպիսին կցանկանայինք»,-նշել է նա։ 

Քարնին հավելել է, որ նման հանդիպումները ցույց են տալիս առաջ շարժվելու ավելի լավ ուղին։

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe 中文

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ