Տնտեսություն

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում պարարտանյութով բեռնված 10 վագոն

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում պարարտանյութով բեռնված 10 վագոն

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութով բեռնված 10 վագոն:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը:

Հաղորդվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, ավելի քան 1,600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։

Տարանցիկ փոխադրումից բացի, Ադրբեջանից Հայաստան է արտահանվում նաև նավթամթերք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում