Քաղաքականություն

Հայաստանը ինքնուրույն կկայացնի Եվրոպական միությանը անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ինքնուրույն կկայացնի Եվրոպական միությանը անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս

Հայաստանը ինքնուրույն կկայացնի Եվրոպական միությանը անդամակցության վերաբերյալ իր որոշումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Հայաստանը կայացնում է իր սեփական որոշումները։ Մոտ մեկ ամսից, իհարկե, ընտրություններ են անցկացվելու։ Եվրոպական հեռանկարը ևս բանակցությունների սեղանին է, և Հայաստանը ինքնուրույն կկայացնի այդ հարցի վերաբերյալ իր որոշումը»,-նշել է Կալասը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում