Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային փորձի կիրառմամբ. ՆԳ նախարարի պատվիրակությունը Նիդեռլանդներում էր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 29-ից մայիսի 1-ը աշխատանքային այցով Նիդեռլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում էր, որտեղ տեղակայված «IN Groupe» ֆրանսիական ընկերության արտադրամասերից մեկում տպագրվելու են ՀՀ քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Ներկայացվել են անձնագրի շապիկի, էջերի, այդ թվում՝ տվյալների պոլիկարբոնատե էջի և վիզա էջերի համադրությունը, քննարկվել՝ փորձնական նախատպագրությունը, երանգների ընտրությունը, էսքիզների ինտեգրումը՝ բոլոր անվտանգային բաղադրիչների հաշվառմամբ։

Մասնավոր գործընկերոջ բիզնեսի միջազգային զարգացման պատասխանատու Իզաբել Լաուզոնը նախարար Սարգսյանին հավաստիացրել է, որ ընկերությունը մոբիլիզացրել է լավագույն ռեսուրսը և հայկական կողմին գոհացնելու, բարձր որակի փաստաթուղթ ստանալու ուղղությամբ ներդրել՝ առավելագույն ջանք։

Նա ընդգծել է, որ ծրագրի նպատակը նույնականացման և անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում աշխարհում կուտակված առաջատար փորձը Հայաստան բերելն է՝ ապահովելով տվյալների և փաստաթղթերի պաշտպանվածության որակապես նոր մակարդակ՝ հիմնված բոլորովին նոր մոտեցումների վրա։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները շրջել են արտադրամասի տարածքում, ծանոթացել ձևանմուշների արտադրության առանձին բաղադրիչներին, նորագույն տեխնոլոգիաներին, որակական տարբերություններին, ստացել՝ մասնագիտական խորհրդատվություն։

Մասնավոր գործընկերոջ փորձագետները Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունում (ICAO) գործունեություն ծավալող մասնագետներ են, որոնք երաշխավորում են անձնագրի համապատասխանությունը միջազգային գործող և զարգացող ստանդարտներին։

Արփինե Սարգսյանին ներկայացվել են բազմակողմանի փորձարկված գունային լուծումներ՝ նախատեսված վիզա էջերի համար, որոնք համադրվել են տպագրական հիմնարար սկզբունքների հետ։ Ընտրվել են ամենաներդաշնակ ու բարձր անվտանգային մակարդակ ունեցող տարբերակները։

Ֆրանսիացի և նիդեռլանդացի մասնագետները ներկայացրել են յուրաքանչյուր երանգի ընտրության  առավելություններն ու ռիսկերը, բացատրել՝ գույների համադրման միջազգային սկզբունքներն ու նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները։

Արտադրական թուղթն անցել է հատուկ մշակում՝ զինանշանի տեսքով ներկառուցված ջրանիշով և բաղադրության մեջ ավելացված մանրաթելերով, որոնց մեջ ավելացվել են նաև եռագույն՝ հատուկ Հայաստանի Հանրապետության  համար արտադրված մանրաթելեր։

Հարլեմում գործընթացը շարունակվում է։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կենսաչափական անձնագրի նախատպագրության փուլում նախ՝ առանձին էջերը, ապա ամբողջական ձևանմուշը կենթարկվեն համակողմանի որակի ստուգումներ։ Փաստաթղթերի վերջնականացման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով՝ ստացված արդյունքները կներկայացվեն ՆԳ նախարարությանը։

Հայերեն

Վահագն Խաչատուրյանն ու Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/06/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/06/26

«Միլլկաթ» և «Դիլի» ընկերություններն արտադրում են մի շարք վտանգավոր սննդամթերքներ․ կատարվել է փորձաքննություն

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին

Կատարի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր

Էրդողանն Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը տապալելու փորձերի մեջ

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Կանադա

Իսրայելի պաշտպանության նախարարը բացառել է զորքերի դուրսբերումը Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով