Համոզված եմ, որ շատ շուտով պաշտոնապես կարձանագրենք Հայաստանում ծայրահեղ աղքատության վերացումը. Փաշինյանի ուղերձը՝ Աշխատանքի օրվա առթիվ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի եւ աշխատողների համերաշխության միջազգային օրվա առթիվ։

«Արմենպրես»-փոխանցմամբ՝ուղերձում ասված է. 

«Սիրելի՛  ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛  քաղաքացիներ, Այսօր նշում ենք Աշխատանքի օրը, եւ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող բոլոր մարդկանց, անկախ նրանից՝ որպես ընկերության սեփականատեր են այդ գործառույթն իրականացնում, վարձու աշխատող, թե անհատ ձեռնարկատեր։ Վերջին տարիներին մենք աշխատանքի ոլորտում հասել ենք լուրջ հաջողությունների։

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ։ Հեղափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել եւ արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե՛  աշխարհի, եւ թե՛  Եվրասիական տնտեսական միության միջինից։ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53․9 տոկոսով աճել է, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։ Այս ամենն առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Եվ այսօր մենք գովերգում ենք աշխատանքը, աշխատող մարդուն։

Հարկ եմ համարում ընդգծել, որ աջակցության տարբեր ծրագրերով 2018 թվականից ի վեր Կառավարությունը քաղաքացիներին եւ ընկերություններին է վերադարձրել շուրջ 1,4 տրիլիոն դրամ, որը գնահատանք է աշխատանքին եւ աշխատող մարդուն։ Աշխատանքն աջակցելու այս ծրագրերը նաեւ սոցիալական մեծ էֆեկտ են բերել․ մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է եւ համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես։

Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի։ Բայց նաեւ պիտի արձանագրենք, որ աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու եւ հղկելու, ավելին իմանալու եւ իմացածն իրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա։ Ժամանակակից իրողությունները ստիպում են այս ամենին ավելացնել նաեւ վերամասնագիտացումը, որովհետեւ օրեցօր զարգացող արհեստական բանականությունն էականորեն փոխելու է աշխատանքի շուկան։ Եվ առավել եւս այս պայմաններում սովորելը, կրթվելը, իմանալը, զարգանալը՝ աշխատանք ունենալու եւ ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։ Այս խոսույթն ամենեւին չի նշանակում մարդու արդեն իսկ ունեցած հմտությունների թերագնահատում, պարզապես չկա մարդ, որ գիտի ամեն ինչ, իսկ նոր իմացությունը, հմտությունն ու կարողությունը մարդուն դարձնում են ավելի մրցունակ։

Սիրելի՛  ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛  քաղաքացիներ, Հայաստանում գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիներ, Մեր համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը վերափոխվել է եւ դարձել շատ ավելի լավ պետություն թե՛  կրթության, թե՛  աշխատանքի, թե՛  հանգստի, թե՛  ապրելու  համար։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում եւ սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։ Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում՝ ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության եւ կրթության համար։

Բոլորիդ կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար եւ շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առիթով։ Կեցցե՛ աշխատանքը, կեցցե՛ կրթությունը։ Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Հայերեն العربية English Français Русский

Մեկնարկել են Վարդենիս քաղաքի Իսակով փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրերի աննախադեպ ծավալներ՝ Ախուրյան համայնքում

Կոտայքում՝ հացի և Շիրակում՝ կաթնամթերքի արտադրամասերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Լավրովը «օգտակար» է համարում Հորմուզի նեղուցի բացումը

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը

ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

ՀԷՑ-ը մանրամասներ է ներկայացրել 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալ

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4192-ի

Ավետիք Չալաբյանն այլ պետության պաշտոնյաներին շահագրգռել է՝ խոչընդոտել հունիսի 7-ի ընտրություններում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը. ՔԿ