Հայաստան

Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հերթական հոդվածը

1 րոպեի ընթերցում

Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հերթական հոդվածը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հերթական հոդվածն է հրապարակվել Forbes միջազգային հեղինակավոր ամսագրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Մխիթար Հայրապետյանը։ 

Նախարարն իր հոդվածը վերնագրել է այսպես՝ «Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում»։

«Հոդվածում անդրադարձել եմ ԱԲ-ի ազդեցությանը գլոբալ ուժերի վերադասավորման վրա՝ ընդգծելով, որ եթե նախկինում տնտեսական ազդեցությունը պայմանավորված էր բնական ռեսուրսներով, կապիտալով և արդյունաբերական ծավալներով, ապա այսօր ԱԲ-ն վերաձևում է այդ հավասարակշռությունը»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է նա։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում