Իրան

Իրանը հրթիռային և միջուկային ծրագրերն ազգային սեփականություն է համարում. Խամենեի

1 րոպեի ընթերցում

Իրանը հրթիռային և միջուկային ծրագրերն ազգային սեփականություն է համարում. Խամենեի

Իրանը միջուկային և հրթիռային տեխնոլոգիաները համարում է իր ազգային սեփականությունը և թույլ չի տա դրսից ոտնձգություններ այդ ոլորտներում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

«Իննսուն միլիոն քաջարի և ազնիվ իրանցի հայրենակիցներ՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս, իրենց բոլոր անձնական, հոգևոր, մարդկային, գիտական, արդյունաբերական պաշարները և բազային ու առաջավոր տեխնոլոգիաները՝ նանոտեխնոլոգիաներից և կենսատեխնոլոգիաներից մինչև միջուկային և հրթիռային տեխնոլոգիաները, համարում են իրենց ազգային սեփականությունը և կպաշտպանեն դրանք այնպես, ինչպես  ծովային, ցամաքային և օդային սահմանները», - հայտարարել է նա Իսլամական Հանրապետությունում Պարսից ծոցի օրվա առթիվ գրավոր ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում