Քաղաքականություն

Եթե իմ մասնակցությամբ միջոցառմանը որևէ պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման նրան կհեռացնեմ աշխատանքից. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Եթե իմ մասնակցությամբ միջոցառմանը որևէ պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման նրան կհեռացնեմ աշխատանքից. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարում իր մասնակցությամբ որևէ միջոցառման ընթացքում որևէ պաշտոնյայի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե իր մասնակցությամբ միջոցառումներին վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդիկ են բերվում:

«Իմ մասնակցությամբ որևէ միջոցառման, եթե որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ: Եթե որևէ պաշտոնյա, վարչական ռեսուրսին ենթարկվելով, գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցել միջոցառումների, և  պատիժը կգործի նաև վարչական ռեսուրսի կիրառմամբ որևէ մեկին որևէ միջոցառման մասնակցելն արգելելու դեպքում:

Կարդացեք հոդվածը` ქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում