Կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացմանը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն է տրվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծով առաջարկվում է վավերացնել Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, իսկ օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Ըստ հիմնավորման՝ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին։ Կանոնադրությունը ստորագրել են նաև մի շարք այլ պետություններ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Արգենտինան, Ադրբեջանը, Հունգարիան, Ղազախստանը, Կատարն ու Թուրքիան։

Նշվում է, որ Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը հակամարտություններից տուժած տարածքներում կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է։ Կազմակերպությունը նախատեսում է մշակել և տարածել խաղաղության հաստատման լավագույն փորձը՝ միջազգային իրավունքի շրջանակում։

Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ կանոնադրությամբ նախատեսվում են նաև ֆինանսական պարտավորություններ Հայաստանի համար, ինչը կարող է հանգեցնել պետական բյուջեի ծախսերի ավելացման։

Միաժամանակ, Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ փաստաթուղթը չի հակասում գործող օրենսդրությանը և ենթակա է վավերացման՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ կանոնադրությամբ Հայաստանի համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ չկան։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարել կանոնադրության վավերացումը Ազգային ժողովի կողմից։

Խաղաղության խորհուրդը ստեղծվել է 2026 թվականին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ։ Խորհրդի կայքում նշվում է, որ այն ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել հուսալի և օրինական կառավարումը և ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ սպառնալիքի տակ գտնվող տարածքներում:

Հայերեն English ქართული Русский 中文

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին