Սպորտ

Այս կիլոգրամներով չես կարող պայքարել աշխարհի առաջնության մեդալների համար. Վարազդատ Լալայան

2 րոպեի ընթերցում

Այս կիլոգրամներով չես կարող պայքարել աշխարհի առաջնության մեդալների համար. Վարազդատ Լալայան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոններ Վարազդատ Լալայանի ու Գարիկ Կարապետյանի համար Եվրոպայի առաջնությունը հաջող էր:

«Այս առաջնությունն ինձ համար ստացված մրցաշար էր, քանի որ հաղթանակի հասա: Կիլոգրամներով արդյունքներս քիչ էր: Այժմ հանգստից հետո աշխարհի առաջնությանը կբարելավեմ արդյունքներս: Այս կիլոգրամներով չես կարող պայքարել աշխարհի առաջնության մեդալների համար: Իմ համար էլ, ֆեդերացիայի համար էլ ուրախալի է, որ Եվրոպայի եռակի չեմպիոն եմ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարազդատ Լալայանը:

Ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոններ Գարիկ Կարապետյանի, Վարազդատ Լալայանի, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի, Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի, Հայաստանի ծանրամարտի կանանց թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ասուլիսը

110 կգ քաշային, Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը ևս այս մրցաշարը հաջողված է համարում:

Ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոններ Գարիկ Կարապետյանի, Վարազդատ Լալայանի, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի, Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի, Հայաստանի ծանրամարտի կանանց թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ասուլիսը

«Եվրոպայի այս առաջնությունը գրեթե աշխարհի առաջնության մակարդակն ուներ: Դժվար պայքար ծավալվեց: Բայց շատ հաճելի զգացողություններ ունեի, որ երրորդ անգամ դարձա Եվրոպայի առաջնության չեմպիոն»,-ասաց նա:

Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր են դարձել Վարազդատ Լալայանը, Էմմա Պողոսյանը ու Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Մարտին Պողոսյանը: Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում, իսկ Լիանա Գյուրջյանը` արծաթե:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է:Կանանց ընտրանին թիմային հաշվարկում երրորդն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում