Մերձավոր Արևելք

Կրեմլը հայտարարել է, որ ՌԴ-ն չի պլանավորում դուրս գալ ՕՊԵԿ+-ից

1 րոպեի ընթերցում

Կրեմլը հայտարարել է, որ ՌԴ-ն չի պլանավորում դուրս գալ ՕՊԵԿ+-ից

Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանը չի պլանավորում դուրս գալ ՕՊԵԿ+-ից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Մոսկվան քննարկում է ՕՊԵԿ+-ից դուրս գալու հնարավորությունը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ոչ»։

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Պեսկովին նաև խնդրել են հաստատել, որ ՕՊԵԿ+-ից ԱՄԷ-ի դուրս գալը չի նշանակում միավորման աշխատանքի ավարտ։

«Մենք, իհարկե, կցանկանայինք նման հույս ունենալ։ Սա աշխատանքի շատ կարևոր ուղղություն է, որը հատկապես կարևոր է ներկա պայմաններում, երբ էներգետիկ շուկաները, մեղմ ասած, փոթորկում են», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ սա մի ձևաչափ է, որը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել էներգետիկ շուկաների տատանումները և կայունացնել այդ շուկաները։

ԱՄԷ-ն հայտարարել է, որ մայիսի 1-ից դուրս կգա ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ դաշինքից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում