Ֆոն դեր Լայենը հայտնել է՝ ինչի համար կօգտագործվի Կիևին տրամադրվող ԵՄ վարկի առաջին մասնաբաժինը

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ 90 միլիարդ եվրո վարկի առաջին՝ 45 միլիարդ եվրոյի չափով մասնաբաժինն Ուկրաինային կտրամադրվի ընթացիկ եռամսյակի վերջին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա ելույթի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը։

«Գարնանը մենք հայտարարեցինք, որ ցանկացած պարագայում կտրամադրենք 90 միլիարդ եվրոյի վարկը։ Հիմա մենք պահել ենք այդ խոստումը։ Այս եռամսյակում մենք կհատկացնենք 2026 թվականի առաջին՝ 45 միլիարդ եվրոյի մասնաբաժինը։ Դրա մեկ երրորդը նախատեսված է բյուջետային կարիքների համար, իսկ երկու երրորդը՝ Ուկրաինայի պաշտպանության համար», - ասել է նա։

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ առաջին պաշտպանական փաթեթը նախատեսված կլինի «Ուկրաինայից Ուկրաինա» անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար, որի արժեքը կկազմի մոտավորապես 6 միլիարդ եվրո։

«Մեր ուղերձը հստակ է՝ մենք կշարունակենք մեր աջակցությունն ուկրաինացի խիզախ ժողովրդին և նրանց զինված ուժերին։ Մինչ Ռուսաստանը կրկնապատկում է իր ագրեսիան, Եվրոպան կրկնապատկում է Ուկրաինային իր աջակցությունը», - նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Վարկն Ուկրաինային կտրամադրվի երկու տարվա ընթացքում. Եվրամիությունը պլանավորում է 45-ական միլիարդ եվրո հատկացնել 2026 և 2027 թվականներին։

Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ վարկի տրամադրման մասին որոշման հետ մեկտեղ ընդունվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը, որը «լուրջ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության համար»։

Վերջին մի քանի տարում Ուկրաինան ռեկորդային դեֆիցիտով բյուջե է ձևավորում։ Երկրի 2026 թվականի բյուջեն ընդունվել է 1,9 տրիլիոն գրիվնա (45 միլիարդ դոլար) դեֆիցիտով։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին