Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակն ընդունել է Էստոնիայի խորհրդարանական պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ սերտ եւ վստահելի հարաբերությունները՝ դրանք համարելով Եվրոպական միության հետ գործընկերության ընդլայնման առանցքային բաղադրիչ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը, այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, որին մասնակցել են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանն ու Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է երկու երկրների՝ քաղաքական երկխոսության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով փոխայցելությունների անհրաժեշտությունը: Նա համոզմունք է հայտնել, որ Երեւանում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության հիմնումը կարեւոր դերակատարում կունենա համապարփակ գործակցության հետագա ընդլայնման գործում:

Ազգային ժողովի նախագահի տեղակալի խոսքով Հայաստանն առանձնակի կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը եւ Էստոնիայի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Ըստ Հակոբ Արշակյանի՝ այն զգալի ներուժ ունի, եւ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերն իրենց աշխատանքով կշարունակեն հետեւողականորեն ամրապնդել երկկողմ կապերը՝ հիմնված բարեկամության ու փոխադարձ հարգանքի երկարամյա ավանդույթների վրա:

ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Էստոնիայի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:

Էստոնիայի Հանրապետության Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակության ղեկավար Անդո Կիվիբերգը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հայաստանին աջակցելու Էստոնիայի հանձնառությունը:

Հակոբ Արշակյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

Հայերեն English Español فارسی Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ